տուն Քաղաքական Միջազգային Անատամ ու անմազ մոդելը` fashion աշխարհի հայտնություն

Անատամ ու անմազ մոդելը` fashion աշխարհի հայտնություն

148
0

1441320168uykek-620x400

Համաշխարհային քայլահարթակների նոր բացահայտումը Նյու Յորքի 27-ամյա բնակչուհի Մելանի Գայդոսն է: Նա նորաձևության աշխարհի նորահայտ աստղն է` չնայած տառապում է  հազվագյուտ ժառանգական հիվանդությամբ, ինչի պատճառով աղջիկը ոչ ատամ ունի, ոչ էլ մազեր: Եվ, այդուհանդերձ, աղջիկը երկրպագուների բանակ ունի ու կարողացել է հաջող կարիերա անել, հաղորդում է Vesti.ru-ն:

Մելանին տառապում է  էնդոթերմալ դիսպլազիայով, որը նաև ազդում  է  ոսկրերի ձևավորման վրա: Աղջիկը, ի դեպ, կտրականապես հրաժարվում է պարիկից ու ատամի իմպլանտներից:

Նորաթուխ մոդելը արվեստ է ուսումնասիրել Պրատայի ինստիտուտում, իսկ հետո ինքնալուսանկարներ է արել: Նրա խոսքով, հենց դա է իրեն հնարավորություն տվել տեսնելու ներքին գեղեցկությունը: Իսկ երբ իր լուսանկարները տեղադրեց համացանցում` նրան սկսեցին հրավիրել ցուցադրությունների: