տուն Լուրեր ԱՆ-ն ոչ մի կապ չունի թե բժշկական համալսարանի, թե մասնավոր բուհերի հետ

ԱՆ-ն ոչ մի կապ չունի թե բժշկական համալսարանի, թե մասնավոր բուհերի հետ

106
0

Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի կարևոր հարցին անդրադարձ.

Բազմիցս լսում ենք քաղաքացիներից, որ այս կամ այն բժիշկը լավ մասնագետ չի և վնասելա հիվանդին, լսում ենք որ փողով ավարտածներ կան, որ այսօր մարդ են «բուժում» և բոլորը միաձայն այս ամենում մեղադրում են առողջապահության նախարարությանը, չնայած նրան, որ առողջապահության նախարարությունը իրականում ոչ մի կապ չունի թե բժշկական համալսարանի, թե մասնավոր բուհերի և թե քոլեջների հետ: Ըստ իս, սիստեման ճիշտ կաշխատի, եթե սկզբից մինչև վերջ պատասխանատվությունը ստանձնի առողջապահության նախարարությունը, պետք է ուսման պրոցեսի մաս կազմի, որ կարողանա կառուցի հիմնովի առողջապահություն և վաղը մյուս օրը խնդիրների և բողոքների ժամանակ չասվի, մենք կապ չունենք ավարտող կադրերի կամ նշանակումների հետ: Ամբողջական լինելու համար կարծում եմ օպտիմալացման շրջանակներում արժի մտածել «Առողջապահության և բժշկական կրթության նախարարություն» կազմավորելու մասին»: