Առողջապահության նախարարությունը հաստատում է, որ Սուրենավանում 54-ամյա Կարինե Թադեւոսյանը հիվանդանոց է տեղափոխվել օձի խայթոցից անմիջապես հետո:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ դեպքի մասին երկու տարբեր բուժհաստատությունից տեղակատվություն ստացած մասնագետն օձի խայթոցի և հոսպիտալացման ժամանակագրության սխալ հաշվարկով ներկայացրել է ոչ ճիշտ ժամկետներ, ինչի համար կենթարկվի համապատասխան տույժի։
Նախարարությունը ապատեղեկատվություն տարածելու որևէ շարժառիթ չէր կարող ունենալ։ Բուժհաստատություններից ստացված տեղեկատվությունների վերլուծությամբ պարզվել է, որ տուժածն օձի խայթոցից անմիջապես հետո հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղից էլ` վիճակը ծանրանալուց հետո տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ։
Տուժածի որդու` Գագիկ Թադևոսյանի դիմում-բողոքի հիման վրա դեպքի կապակցությամբ հարուցվել է վարչական վարույթ։
Նշենք, որ օգոստոսի 20-ին նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Կարինե Թադեւոսյանը հիվանդանոց է տեղափոխվել դեպքից միայն 12 ժամ անց: