Նյու Յորքում տեղի է ունեցել «Հետևիր փողերին» անվանումով բողոքի ակցիան, որի ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող SoHo հյուրանոցի պատին հայտնվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատկերով պրոեկցիան՝ «Ամուր կաց, ախպերս» (Крепись! братан!), «Ուրախ եմ օգնել, եղբայր» (Happy to help, bro»), «Հետևիր փողերին» (Follow money) գրառումները: Այս մասին հաղորդում է Tvzvezda.ru-ն՝ հղում կատարելով Business Insider-ին:
Բողոքի ակցիայի կազմակերպիչն է լրագրող և նկարիչ Ռոբին Բելը: