տուն Լուրեր Ամուլսարի հանքի փորձագիտական եզրակացությունը պատրաստ է

Ամուլսարի հանքի փորձագիտական եզրակացությունը պատրաստ է

142
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանին հարցրեց՝ ի՞նչ փուլում է Ամուլսարի  հանքի գործը, հատկապես միջազգային փորձագիտական  ընկերության եզրակացությունը:

ՔԿ ղեկավարը ասաց, որ բյուջեից մեծ գումար է  հատկացվել այդ փորձաքննության համար: «Հայցում եմ ձեր ներողամտությունը, բայց ինձ 5 րոպե է պետք օր առ օր ներկայացնել փորձագետների եւ քննիչների աշխատանքը»,- ասաց ՔԿ նախագահը:

Հայկ Գրիգորյանը հիշեցրեց՝ փորձագիտական եզրակացությունը արել է «Էլարտ» ընկերությունը, որ  երեկ վաղ առավոտյան եզրակացությունն ուղարկել է վարույթ իրականացնող մարմնին: «Հիմա սրբագրվում է եզրակացությունը, որը կառավարությանը կներկայացվի երկուշաբթի-երեքշաբթի օրը»,- տեղեկացրեց ՔԿ ղեկավարը:

Հայկ Գրիգորյանն ասաց, որ փորձագիտական քննությանը մասնակցել են «Լիդիան Արմենիա» ընկերությունը: «Կարծում եմ՝ լրացուցիչ հարցեր չեն առաջան»,-  ասաց ՔԿ ղեկավարը: