տուն Հասարակություն Բժիշկ Ամռանը նիհարելու երեք սխալ

Ամռանը նիհարելու երեք սխալ

142
0

Մի  կողմից, ամռանը նիհարելն ավելի  հեշտ  է, քան ցրտին: Իսկ մյուս կողմից՝ կան մի  քանի խութեր:

Սխալ № 1

Ծարավը հագեցնել քաղցր ըմպելիքներով: Տապին մենք շատ  ենք հեղուկ խմում: Լավ է, եթե դա մաքուր  ջուր է կամ կանաչ  թեյ, որոնց մեջ կալորիաներ ընդհանրապես չկան: Սակայն հաճախ մարդիկ նախընտրում են քաղցր գազավորված  ըմպելիքները, փաթեթավորված հյութերը կամ խանութի կվասը: Այս բոլոր ըմպելիքներում շաքարի  պարունակությունը  բարձր է, կնշանակի՝ դրանք ծարավը հագեցնում են ոչ երկար ժամանակով, նպաստում քաշն ավելացնելուն:

Ելքը.  խմեք որքան հնարավոր է շատ և հաճախ, սակայն այդուհանդերձ ավելի լավ է ոչ  քաղցր թեյ կամ չգազավորված հանքային ջուր: Եթե շատ եք քաղցր ուզում, ավելի  լավ է ամռանը  եփեք մրգերից ու հատապտուղներից կոմպոտ:

Սխալ № 2
Ուտել երեկոները, երբ շոգն անցնի: Ամռանը  մարդիկ հեշտորեն են հրաժարվում ճաշից, սակայն երեկոյան կողմ սկսում են ուժեղ քաղց զգալ և շատ  են ուտում: Եթե չհետևեք  կանոնավոր սնվելուն, քաշը նվազեցնելը դժվար կլինի նույնիսկ թեթև աղցաններով սննդակարգի միջոցով:

Ելքը. Կանոնավոր սնվեք: Նույնիսկ ամռանը սնունդը պետք է երեք անգամ ընդունել, իսկ եթե շատ եք ուզում՝ կարելի է երկու անգամ թեթև ընդմիջում անել:

Սխալ № 3

Սնվել միայն մրգերով կամ քաղցած  մնալ: Շատ մրգեր, օրինակ՝ քաղցր խնձորը, տանձը, խաղողը, ունեն բարձր գլիկեմիկ ինդեքս, այսինքն՝ դրանք յուրացնելու համար օրգանիզմը փաստորեն ոչինչ չի ծախսում, կնշանակի՝ եթե դրանք մեծ  քանակությամբ օգտագործեք  սննդի մեջ, ապա երաշխավորված կգիրանաք:

Վտանգավոր է նաև քաղցած մնալը. ոչ բոլորն են դիմանում սննդի բացակայությանը, իսկ դյուրաբորբոքությունը և քաղցի տանջող զգացումը հաճախ հանգեցնում են պոռթկումների: Արդյունքում՝ նվազած կիլոգրամները արագ վերադառնում են:

Ելքը.  ձեր ամառային սննդակարգում ներառեք պրոտեինների բարձր պարունակությամբ մթերքներ՝ խաշած հավի կրծքամիս, ընկույզ, լոբի, կաթնամթերք և  սոյայի մթերքներ: Ցանկացած օրգանիզմի հագեցածության զգացումը պահելու համար անհրաժեշտ է սպիտակուց: