տուն Լուրեր Ամռանը Մխիթարյանը տրանսֆերային շուկայում կլինի ամենապահանջվածներից մեկը. Fichajes

Ամռանը Մխիթարյանը տրանսֆերային շուկայում կլինի ամենապահանջվածներից մեկը. Fichajes

87
0
henrikh_mkhitaryan
Իսպանական «fichajes» կայքն անդրադարձել է Դորթմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ նշելով, որ այդպիսի ադամանդը չափազանց պահանջված կլինի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Փոխանցում է Armsport.am-ը:
«Հենրիխ Մխիթարյանը  հնարավոր է լինի ամռան գլխավոր տրանսֆերային նպատակներից: Հայաստանի հավաքականի ունիվերսալ ֆուտբոլիստը հիանալի մրցաշրջան է անցկացնում, իսկ նրա պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017 թվականի հունիսին:
Աղետալի նախորդ մրցաշրջանի համեմատ, դորթմունդցիները Եվրոպայի ամենաարդյունավետ թիմերից են, իսկ Մխիթարյանը հանդիսանում է դրա գլխավոր գործող անձերից:
Նա արդեն ապացուցել է, թե ինչու «Բորուսիան» չի սխալվել այդպիսի մեծ գումար վճարելով: Բազմաֆունկցիոնալ աստղն ընթացիկ մրցաշրջանում խփել է 18 գոլ ու կատարել 22 արդյունավետ փոխանցում: Այսպիսով, նա մասնակցել է «Բորուսիայի» գոլերի 40 տոկոսին: Հենրիխը սկսել է փայլել այն ժամանակ, երբ նրա պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ տարի:
Նա ունի 365 օր՝ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու համար ու կարող է ամռանը լինել տրանսֆերային պատուհանի Եվրոպայում ամենապահանջված ֆուտբոլիստներից: Կան մի քանի ակումբներ, որոնք հետաքրքրված են Մխիթարյանի ծառայություններով: Դրանք կարող են օգտվել այն հանգամանքից, որ դորտթունդցիների հետ կիսապաշտպանի պայմանագրի ժամկետն ավարտվում է, և հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերեն համեմատաբար ավելի էժան գնով: Տեսնենք, թե արդյոք Մխիթարյանը կմնա ՞«Բորուսիայում», իսկ եթե ստացվի ու դա տեղի չունենա, ապա նրա ծառայություններին կդիմեն   իսպանական  մի քանի ակումբներ»,- գրում է կայքը: