Amnesty International-ը այսօր հրապարակել է աշխարհում մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին վերաբերող զեկույցը։ Ամենամյա զեկույցում անդրադարձ է եղել նաև Հայաստանին։ Մոտ մեկ էջանոց փաստաթղթում ասվում է, որ Հայաստանում նախորդ տարվա ընթացքում խնդիրներ են առաջացել հավաքների անցկացման, սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության, կանանց իրավապաշտպան կազմակերպությունների դեմ անօրինական գործողությունների հարցում։
«Իշխանութոյւններն այդպես էլ չիրականացրին Շանթ Հարությունյանի գործով արդյունավետ հետաքննություն՝ նրանց դեմ իրականացված բռնությունների հացով», — ասվում է զեկույցում։
Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։