Իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Նիգերիայի զինվորականներին մեղադրում է անցած տարվա դեկտեմբերին, Զարիա քաղաքում, շիաականների զանգվածային սպանության մեջ, հաղորդում է РИА Новости-ն:
Ուրբաթ օրը կազմակերպությունը հրապարակեց տվյալներ, որոնց համաձայն, շիաների զանգվածային սպանությունները տեղի էին ունեցել դեկտեմբերի 12-14-ը, Զարիա քաղաքում, որը երկրի կենտրոնական մասում է:
«Այն սարսափը, որ տեղի է ունեցել այդ երկու օրերի ընթացքում, հիմա է պարզ դառնում: Մարդկանց մարմինները թափված են եղել քաղաքի փողոցներում և քաղաքի դիահերձարանի մոտ: Վիրավորներից ոմանց այրել են »,- ասվում է կազմակերպության հաշվետվության մեջ:
Նաև նշվում է, որ չարագործները փորձել են թաքցնել այդ փաստը:
տուն Լուրեր Amnesty International-ը նիգերիական զինվորներին մեղադրում է զանգվածային սպանությունների մեջ