տուն Քաղաքական Միջազգային Amnesty International-ը կոչ է անում հրաժարվել ՄԱԿ-ի ԱԽ-ում կիրառվող վետոյի իրավունքից

Amnesty International-ը կոչ է անում հրաժարվել ՄԱԿ-ի ԱԽ-ում կիրառվող վետոյի իրավունքից

133
0

amnestyinternational-logo

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն անկարող է եղել դիմակայելու այնպիսի մարտահրավերների, ինչպիսիք են հակամարտությունները Սիրիայում, Իրաքում, Գազայում, Իսրայելում։ Այս մասին են վկայում Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության փորձագետները այսօր հրապարակված զեկույցում։

Նրանց կարծիքով՝ սրանից հետևում է, որ ՄԱԿ-ի երկրները պետք է հրաժարվեն վետոյի իրենց իրավունքից Անվտանգության խորհրդում, եթե գործ ունենք ցեղասպանությունների և զանգվածային վայրագությունների հետ։

«Այն պատճառով, որ Ռուսաստանն օգտագործում է վետոյի իրավունքը, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի կարողացել ոչ մի արդյունավետ քայլ ձեռնարկել, երբ խոսքը վերաբերում էր Ուկրաինայի դեպքերին», — ասվում է զեկույցում։