«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» շարժման վերահսկողության տակ գտնվող բանտերում կիրառվում են խոշտանգումներ և մահապատիժներ։ Այս մասին ասվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։
Նրանց տվյալներով «Ալ-Կաիդայի» հետ համագործակցող իսլամիստները թույլ են տալիս բազմաթիվ իրավախախտումներ, Amnesty International-ն արձանագրել է բազմաթիվ հանցագործություններ։ Խոշտանգումների են ենթարկվում նաև երեխաները։ Նրանց տվյալներով՝ բանտերում են հայտվում նույնիսկ նրանք, ովքեր կատարում են իսլամին հակասող այնպիսի գործողություններ, ինչպիսիք են ծխելն ու ամուսնական դավաճանությունը։
Amnesty International-ի տվյալներով՝ ընդդիմադիր թևը ներկայացնող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» շարժման վերահսկողության տակ գտնվում է 7 բանտ։