Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ եվրոպական առաջնորդները պետք է ամաչեն այն հանգամանքից, որ պատրաստ են ընդունել սիրիացի փախստականների մի փոքր մասին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
ՄԱԿ-ը նախկինում խոսել էր 30 հազար առավել խոցելի փախստականներին ապաստան տրամադրելու մասին։ Գերմանիան հայտարարել էր 10 հազար փախստական ընդունելու մասին, մինչևդեռ եվրոպական 18 երկիր, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, նույնիսկ մեկ փախստական ընդունելու հայտ չէին ներկայացրել։
Նշվում է, որ 2011 թվականի սկզբին սկսված հակամարտության արդյունքում երկիրը լքել է ավելի քան 2,8 մլն մարդ, որոնց մեծ մասն ապաստան է գտել Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում, Իրաքում և Եգիպտոսում։