տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ Զինուժի ղեկավարը ներողություն է խնդրել Աֆղանստանի նախագահից

ԱՄՆ Զինուժի ղեկավարը ներողություն է խնդրել Աֆղանստանի նախագահից

49
0

afxanstanԱֆղանստանում ԱՄՆ զինված ուժերի ղեկավարը ներողություն է խնդրել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանի Ահմադզայից այն բանից հետո, երբ օդուժը ռմբակոծել է Կունդուզի հիվանդանոցը, փոխանցում է «Ռոյթերզը»՝ վկայակոչելով Աֆղանստանի նախագահի աշխատակազմին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կունդուզում «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հիվանդանոցը, որում դեպքի պահին  200 մարդ կար, մասնակիորեն ոչնչացվել է շաբաթ առավոտյան տեղի ունեցած ռմբակոծության հետեւանքով: Վերջին տվյալների համաձայն, 9 մարդ զոհվել է,  37-ը վնասվածք է ստացել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ հետաքննում է հիվանդանոցի ռմբակոծման միջադեպը: Դաշինքում չեն բացառում, որ դա տեղի է ունեցել ԱՄՆ ուժերի հարվածի հետեւանքով: