տուն Լուրեր ԱՄՆ-ԵՄ ազատ առևտրի գոտու համաձայնագրին հավանություն կտրվի մինչև տարեվերջ. Օբամա

ԱՄՆ-ԵՄ ազատ առևտրի գոտու համաձայնագրին հավանություն կտրվի մինչև տարեվերջ. Օբամա

105
0

obama-merkel

ԱՄՆ-ի ու Եվրամիության միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը կարող է հավանության արժանանալ մինչև տարեվերջ։ BBC-ի փոխանցմամբ՝ դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ Օբաման խոստովանել է, որ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվամիության երկրներում նախկինի պես կասկածներ կան՝ կապված Անդրատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերության մասին համաձայնագրի հետ: Սակայն, նրա խոսքով՝ տարաձայնություններն աստիճանաբար հաղթահարվում են, իսկ այդ համաձայնագրի օգուտը կասկածի ենթակա չէ։

ԱՄՆ-ի ու Եվրամիության միջև ազատ առևտի համաձայնագիրը հաճախ անվանում են տնտեսական ՆԱՏՕ: Այն ենթադրում է գրեթե բոլոր առևտրային սահմանափակումների վերացում: Եվրոպական մի շարք երկրներում առկա է մտահոգություն, որ ազատ առևտրի գոտի հաստատելուց հետո ամերիկյան ընկերությունները կկլանեն եվրոպական շուկան՝ փոփոխելով եվոպական ապրանքների բարձր որակի չափանիշները: