տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին այցելել Իրան

ԱՄՆ խորհուրդ չի տալիս իր քաղաքացիներին այցելել Իրան

57
0

10714693_359705394185571_890780829_n

Ուղևորությունները Իրան, ինչպես և նախկինում, շարունակում են պոտենցիաալ վտանգ պարունակել ԱՄՆ քաղաքացիների համար: Նման հայտարարություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը:
«Իրանում դեռևս պահպանվում են ԱՄՆ-ի նկատմամբ թշնաբար տրամադրված որոշ տարրեր. դա կարող է բերել ամերիկացիների նկատմամբ բռնության և անհարկի ձերբակալությունների Իրանում գտնելու ընթացքում»,- ասված է հայտարարությունում:
Նման նախազգուշացում ամերիկյան արտաքին գերատեսչությունը տարածել էր նաև 2014 թվականի մայիսին:
ԱՄՆ իշխանությունները կոչ են անում իրենց քաղաքացիներին, խելամտորեն ծանրութեթև անել Իրան ուղևորության բոլոր վտանգները: Առանձին բարդություններ կարող են ունենալ իրանական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացիները և միաժամանակ Իրանի և ԱՄՆ քաղաքացիություն ունեցող անձիք: Նշենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում գոյություն չունի երկքաղաքացիությունը օրինականացնող որևի իրավական նորմ:
Սպիտակ տան խոսնակ Ջոշուա Էրնստը իր հերթին հայտարարել է, որ պաշտոնական Վաշինգտոնըˋ բացի ատոմային խնդրից մի շարք այլ պահանջներ ունի, առանց որոնց կատարման հնարավոր է կարգավորել երկկողմանի հարաբերությունները: