տուն Լուրեր ԱՄՆ-ում ժողովրդավարությունը չի գործում այնպես, ինչպես պետք է. Օբամա

ԱՄՆ-ում ժողովրդավարությունը չի գործում այնպես, ինչպես պետք է. Օբամա

90
0

129316

ԱՄՆ-ում ժողովրդավարական համակարգը չի գործում այնքան լավ, որքան պետք է,  Սպիտակ տանը ամերիկացի ուսանող-լրագրողների հետ կայացած հանդիպմանը խոստովանել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, փոխանցում է «Տասս» գործակալությունը:

Ուսանողներից մեկը հարցրել է, թե Օբաման ծրագրո՞ւմ է մինչ պաշտոնավարման ավարտը ձեռնարկել որևէ քայլ՝ օգնելու վերականգնել քաղաքացիների հավատը ժողովրդավարության նկատմամբ։ Reuters-ի կողմից վերջերս անցկացված հարցման արդյունքներով` ամերիկացիների մոտ կեսը կարծում է, որ երկրում ընտրական գործընթացը կատարվում է խարդախություններով։

«Ես փորձում եմ դրանով զբաղվել այն պահից, երբ պաշտոն զբաղեցրի իշխանության կառույցներում։ Եվ չի կարող լինել որևէ վեճ այն առնչությամբ, որ մեր ժողովրդավարությունը չի գործում այնքան լավ, որքան պետք է»,- ասել է ԱՄՆ նախագահը` չմատնանշելով որևէ հստակ ծրագիր իրադրության շտկման ուղղությամբ։

Նա միայն նկատել է, որ երկրի երկու հիմնական կուսակցությունների միջև համաձայնություն գալը դարձել է ավելի դժվար: