տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում զարգանում է General Motors-ի շուրջ ծագած աղմկահարույց սկանդալը

ԱՄՆ-ում զարգանում է General Motors-ի շուրջ ծագած աղմկահարույց սկանդալը

92
0

GM Bondholders

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել ամերիկյան General Motors ընկերությանը, քանի որ նրա աշխատակիցները թաքցրել են մեքենաներում առկա անսարքության մասին տեղեկությունը, ինչի հետևանքով զոհվել է 100 մարդ: Այս մասին ասվում է The Wall Street Journal թերթում:

Ըստ նույն աղբյուրի` արդարադատության նախարարությունը պատրաստվում է մինչև այս ամառվա վերջ համաձայնության գալ ընկերության ներկայացուցիչների հետ: Չի բացառվում, որ մեքենա արտադրող  աշխարհում խոշորագույն ընկերությանը նոր մեղադրանքներ կներկայացվեն: Սակայն դրանց մասին առայժմ չի բարձրաձայնվում:

Ըստ մեկ այլ պարբերականի` The New York Times-ի` եթե մեղադրանքները հաստատվեն, General Motors-ը կարող է վաճարել ավելի քան 1,2 մլրդ դոլար տուգանք: