տուն Լուրեր ԱՄՆ-ում Վրաստանի նախագահին տուգանել են ծխելու համար

ԱՄՆ-ում Վրաստանի նախագահին տուգանել են ծխելու համար

8
0

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգելաշվիլուն տուգանել են ԱՄՆ պաշտոնական այցի ժամանակ՝ գրում է hronika.info-ն:

Վրաստանի նախագահին 750 դոլարի չափով տուգանք են նշանակել հյուրանոցում ծխելու համար:

Միջադեպը տեղի է ունեցել դեռևս մարտ ամսին, սակայն դրա մասին տեղեկությունը հիմա է հասանելի դարձել լրագրող Քեթի Խատիաշվիլու շնորհիվ, ով հայտնաբերել է փաստաթուղթ, որտեղ նշվում է Վրաստանի նախագահի կողմից պետական միջոցները աննպատակ ծախսելու մասին:

Լրագրողը նաև նշել է, որ տեղեկություն ունի, որ Մարգելաշվիլին նաև հարբած է եղել, սակայն այդ տեղեկությունը հաստատող փաստեր դեռևս չկան: