տուն Լուրեր ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով հետաձգվել է 1500 չվերթ

ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով հետաձգվել է 1500 չվերթ

68
0

1759801

ԱՄՆ-ի արևելքում մոտ 1500 չվերթ է  հետաձգվել ձնաբքի պատճառով, հաղորդում է Associated Press-ը:

Եղանակային վատ պայմանների պատճառով Վաշինգտոնի, Նյու-Յորքի և Հյուսիսային Կարոլինայի օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը:

Օդերևութաբանները մոտ օրերս եղանակի փոփոխություն չեն ակնկալում. սպասվում է մինչև 6 սմ շերտով ձյան տեղումներ: Միևնույն ժամանակ, երկրի հարավային նահանգներում փոթորիկ է. Ալաբամայում և Լուիզիանայում զգուշացնում են հնարավոր տոռնադոյի մասին: