ԱՄՆ-ի Տեխաս նահանգում մահապատժի է ենթարկվել Պաբլո Լուսի Վասկեսը, ով մեղավոր է ճանաչվել անչափահասին սպանելու և նրա արյունը խմելու մեջ, հաղորդում է Fox News-ը: Մահացու չափաբաժնով հաբերի ներարկումով իրականացված մահապատժին ներկա են գտնվել 38-ամյա Վասկեսի հարազատները:
Վամպիր-մանկասպանը ներողություն է խնդրել իր և զոհի` դպրոցահասակ Դևիդ Կարդենասի ընտանիքից` հույս հայտնելով, որ Աստված կների և կընդունի իրեն: Վասկեսի կողմից սարսափելի սպանությունը կատարվել է 1998թ.-ին: Նա երեկույթի ժամանակ ընկերների հետ մարիխուանա է ծխել, ինչից հետո, իր խոսքով, սկսել է լսել ձայներ, որոնք իրեն հրամայել են սպանել Դևիդին և խմել երեխայի արյունը, ինչն էլ նա արել է: