ԱՄՆ-ի Նյու Մեքսիկո նահանգում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիան վերածվել է ոստիկանության հետ բախումների, հայտնում է Korrespondent-ը: Հանրապետական կուսակցության թեկնածու Թրամփը նախընտրական ելույթ է ունեցել ընտրողների առջև, ինչի ժամանակ էլ ցուցարարները սկսել են ոստիկանների ուղղությամբ շշեր և քարեր նետել, ինչպես նաև հագուստ են այրել և կրկին նետել ոստիկանների վրա:
Իրավապահներն ի պատասխան կիրառել են արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ: Նշվում է, որ Նյու Մեքսիկո նահանգում ապրում են բազմաթիվ մեքսիկացիներ, որոնց վրդովեցրել է Թրամփի այն հայտարարությունը, որ նախագահ դառնալուց հետո ինքը Մեքսիայի հետ սահմանին պատ է կառուցելու, որպեսզի վերջ դրվի անօրինական միգրացիային: