ԱՄՆ-ում լույս աշխարհ է եկել անսովոր մի երեխա։ Շատ հազվադեպ է լինում, որ երեխան ունենում է երկու՝ մեկը մյուսից անկախ գործող գլուխ, բայց մեկ ընդհանուր մարմին և մեկ սիրտ։ Նման դեպքեր լինում են միլիոնը մեկ անգամ։
Բժիշկների լեզվով սա կոչվում է dicephalic parapagus, այսինքն երբ զույգն ունի ընդամենը մի մարմին, բայց երկու գլուխ։ Հազարից մեկ անգամ է լինում, երբ կինը կարող է նման հղիություն տանել, սակայն միլիոնից մեկն է կենդանի մնում։ Օրգանիզմն ունի երեք թոք, և չնայած սրտի որոշ խնդիրներին, մյուս օրգաններն առողջ են։
Բժիշկներն ասում են, որ զույգերին հնարավոր չէ առանձնացնել։ Նրանց բուժման համար ամերիկացի զույգին անհրաժեշտ է մեծ գումար։ Հատուկ դրա համար ստեղծվել է հիմնադրամ։ Երեխաների հայրը հպարտությամբ կրում է «Մեկ սիրտ, երկու հոգի» գրությամբ շապիկ։