տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում ոստիկանի կողմից գնդակահարված սևամորթ երիտասարդի հարազատները ստացել են 4 միլիոն դոլար

ԱՄՆ-ում ոստիկանի կողմից գնդակահարված սևամորթ երիտասարդի հարազատները ստացել են 4 միլիոն դոլար

109
0

police-tape-AP-640x383

Նյու Յորքում ոստիկանության կողմից սպանված 18-ամյա Ռամալի Գրեմի հարազատները կստանան փոխհատուցում 3.9 մլն դոլարի չափով։ Այս մասին գրում է The New York Daily News-ը։

Տղայի սպանությունը տեղի է ունեցել 2012 թվականի փետրվարին։ Երկու ոստիկանները տեսել են, թե ինչպես է երիտասարդն ուղղում գոտին։ Ոստիկանները կարծել են, թե նրա մոտ զենք կա և փորձել են ձերբակալել նրան։ Գրեմը վազել է տուն, ուր քաշքշուկ է սկսվել։ Արդյունքում՝ ոստիկան Ռիչարս Խերստը գնդակահարել է անզեն երիտասարդին։

Վերջին շրջանում Ֆերգյուսոնում տեղի ունեցած նմանատիպ մի դեպք նույնպես ցնցել է Միացյալ Նահանգները։ Սակայն այս դեպքում սևամորթ երիտասարդը զենք է պարզել ոստիկանների վրա։