Երեկ Միացյալ նահանգներում գրանցվել են պտտահողմեր, որոնց հետևանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել 15-ը։
Պտտահողմերն արձանագրվել են Օկլահոմա և Արքանզաս նահանգներում։ «Առնվազն 15 մարդ վիրավորվել է անբարենպաստ եղանակի պատճառով», — ասել է Օկլահոմա նահանգի Տալսա շրջանի շերիֆը։ Հաղորդում է Chicago tribune-ը։
Ուժեղ մրրիկներ են արձանագրվել նաև Քանզաս և Միսուրի նահանգներում։