տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում մեծ թափ է հավաքում Իրանին սպառնալից նամակ ուղարկած 47 սենատորների դեմ...

ԱՄՆ-ում մեծ թափ է հավաքում Իրանին սպառնալից նամակ ուղարկած 47 սենատորների դեմ արշավը

72
0

Capitol-Senate

ԱՄՆ-ում թափ է հավաքում կոնգրեսի մի խումբ սենատորներին պատասխանատվության եթնարկելու վերաբերյալ ստորագրահավաքը։ Մեկ օրվա ընթացքում այդ պահանջագիրը հավաքել է 166 հազար ստորագրություն։ Հիշեցնենք, որ 47 սենատորներ նամակ էին հղել Իրանի իշխանություններին՝ նշելով, որ ինչ պայմանավորվածություն էլ որ ձեռք բերվի Իրանի իշխանությունների և Բարաք օբամայի վարչակազմի միջև, այդ պայմանավորվածությունները կգործեն միայն Օբամայի կառավարման տարիներին։

«Դա դաշնային օրենսդրության խախտում է։ Մեր երկրի ջանքերը խափանելու համար 47 սենատորներ դավաճանություն են կատարել», — ասվում է պահանջագրի տեքստում։ Պահանջագրի հեղինակները նշում են, որ խախտվել է 1799 թվականին ընդունված օրենքը, որն արգելում է քաղաքացիական անձանց առանց ԱՄՆ իշխանությունների համաձայնության բանակցություններ վարել այլ պետությունների կառվարությունների հետ։ Այս խախտման համար պատիժ է սահմանվում մինչև երեք տարի ազատազրկում։