տուն Լուրեր ԱՄՆ-ում մեղուների մոտավորապես կեսը վերացել է

ԱՄՆ-ում մեղուների մոտավորապես կեսը վերացել է

100
0

ab469cac57bfa2479c8bb2cd2fdb1644

Մերիլենդի համալսարանի մասնագետները հայտարարում են, որ ԱՄՆ-ում էականորեն նվազել է մեղուների պոպուլյացիան, հայտնում է Ռիա Նովոստին:

Նկատվում է ինչպես վայրի, այնպես էլ տնային մեղուների թվաքանակի նվազում: Վերջիններիս թվաքանակը նախորդ տարվա ընթացքում պակասել է 44%-ով, իսկ երկու տարի առաջ` 40%-ով:

Նշվում է, որ մեղուների վերացման պատճառը Varroa destructor հիվանդությունն է, որը տարածվում է այլ միջատների միջոցով: 6 տարի շարունակ ԱՄՆ-ում գրանցվում է մեղուների պոպուլյացիայի նվազում: