տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում մահացել է ժամանակակից տեսախաղերի կնքահայրը

ԱՄՆ-ում մահացել է ժամանակակից տեսախաղերի կնքահայրը

107
0

ralph-baer

Ամերիկացի ինժեներ Ռալֆ Բայերը, ով համարվում է տեսախաղերի կնքահայր, մահացել է ԱՄՆ-ում դեկտեմբերի 6-ին։ Նրա մահվան մասին հայտնել են հարազատները։ Բայերն 92 տարեկան էր։ Մահվան պատճառները չեն հաղորդվում։

Բայերը ծնվել է 1922 թվականին Գերմանիայում։ Երբ նա եղել է 16 տարեկան, ընտանիքը փախել է ԱՄՆ։ Աշխատելով կաշվե իրերի գործարանում, ծանոթացել է ռադիոյի հետ, սկսել աշխատել այնտեղ, հետո ստացել համապատասխան կրթություն։

1951 թվականին Բայերը հայտնի ընկերություններից մեկին առաջարկել էր հեռուստացույցերի համար նախատեսված տեսախաղ, սակայն մերժում էր ստացել։ 15 տարի անց նա ստեղծել է ժամանակակից տեսախաղերի նախատիպը։