տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում մահացել է «Մղձավանջը ծփիների փողոցում» և «Ճիչը» ֆիլմերի հեղինակը

ԱՄՆ-ում մահացել է «Մղձավանջը ծփիների փողոցում» և «Ճիչը» ֆիլմերի հեղինակը

115
0

pic_2d7fad7dc33d0f8c5612a74ad5aba444

Ամերիկացի գրող և ռեժիսոր Ուես Քրեյվենը, ով հեղինակել է այնպիսի հայտնի ֆիլմեր, ինչպիսիք են «Մղձավանջը ծփիների փողոցում» և «Ճիչը», մահացել է 77 տարեկանում, Լոս Անջելեսի իր բնակարանում: Վերջին մի քանի տարիներին նա պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ, հաղորդում է Associated Press գործակալությունը:

Քրեյվենը կինոյի ոլորտում իր գործունեությունը սկսել է պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմերով, ուր աշխատել է կեղծանունով: Իր անվան տակ առաջին ֆիլմը նա նկարահանել է 1972 թվականին, որը կոչվում էր «Ձախից առաջին տունը»:

Քրեյվի առաջին հայտնի ֆիլմերից է դարձել «Մղձավանջը ծփիների փողոցում»-ը, որը նկարահանվել է 1984 թվականին: Ֆիլմում մոլագար Ֆրեդի Քրյուգերը սպանում է իր զոհերի երազի մեջ: Այս ֆիլմի հիման վրա նկարահանվել են բազմաթիվ այլ ֆիլմեր, թողարկվել են կոմիքսներ:

Քրեյվն իր կյանքի ըթնացքում նկարահանել է 30 ֆիլմ: