Աշխարհի ամենատարեց կինը` ամերիկուհի Ջերալիեն Թրելլին, ով ապրում էր Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքում, մահացել է կյանքի 117-րդ տարում: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները:
Նրա դուստրը` Թելմա Հոլլոուեյը հայտնել է, որ մեկ շաբաթ շարունակ կինը գտնվել է հիվանդանոցում, սակայն շաբաթ օրը տուն է վերադարձել: Մայիսի 23-ին ծննդյան 116-րդ տարին նշած Թելլին, պատասխանելով իր երկարակեցության մասին հարցին, ասել էր, որ «ինքը ոչինչ չի կարող ասել, ամենը` Աստծո կամքն է»: