Երեկ երեկոյան տեղեկություն ստացվեց, որ Վիրջինիայում, WDBJ7 հեռուստաալիքի ուղիղ եթերի ժամանակ լրագրող ու օպերատոր է սպանվել ու սպանությունը կատարել է նրանց նախկին գործընկեր Վեսթեր Լի Ֆլենագանը:
Սպանությունից հետո նա ABC News-ի խմբագրություն ֆաքս է ուղարկել, որտեղ շարադրել է իր արարքի ատճառները, հաղորդում է Segodnya.ua-ն:
Իր ուղերձում նա հայտարարել է, որ իր արարքը պատասխանն է Չառլսթոնում սևամորթների եկեղեցում ծխականների գնդակահարության.խոսքը հուլիսի 17-ին ռասիստ Դիլան Ռուֆի արարքի մասին է: Կատարվածի հետևանքով 6 կին ու 3 տղամարդ էր զոհվել: Վկայի խոսքով, կրակողն ասել էր. «Ես պետք է դա անեմ: Դուք բռնաբարում եք մեր կանանց ու մեր երկիրն եք խլում: Դուք պետք է մահանաք»:
Բացի այդ Ֆերնագանն իր ուղերձում բողոքել է ռասայական խտրականությունից, սեքսուալ ոտնձգություններից, ու աշխատավայրում ծաղրից: Նրա կարծիքով, իրեն ծաղրել են գեյ լինլու համար: