ԱՄՆ-ի Վաշինգտոնի մարզի Մեկիլտեո քաղաքում Piper PA-32 միաշարժիչ ինքնաթիռն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա. հաղորդում է ABC News-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տուժածներ չկան: Վնասվել են մի քանի ավտոմեքենաներ: Հեռուստաալիքը հաղորդում է, որ թռիչքից րոպեներ անց ինքնաթիռի շարժիչը դադարել է գործելուց: