1999-2014 թվականների ընթացքում ԱՄՆ-ում 24%-ով ավելացել է ինքնասպանությունների թիվը, այսպիսի տվյալներ է ներկայացնում ԱՄՆ Ազգային առողջապահության վիճակագրական կենտրոնը:
Հաշվետվության մեջ ասվում է, որ մեծ աճ է գրանցվել 10-14 տարեկան դեռահաս աղջիկների շջանում: 2014 թվականին այդ տարիքային խմբում 150 աղջիկներ են ինքնասպան եղել, ինչը 200%-ով ավելի է, քան 1999-ին:
«Մենք անընդհատ ականատես ենք լինում, թե ինչպես են ավելի շատ դեռահասներ ինքնասպան լինում: Դրա հիմնական պատճառներն համացանցն է և վիրտուալ վիրավորանքները» ,- ասել է մանկական և դեռահասների հոգեբուժական հիվանդանոցի տնօրեն Վիկտոր Ֆորնարին, փոխանցում է france presse-ը:
Նշվում է նաև, որ տղամարդկանց մոտ ինքնասպանության ամենատարածված ձևը հրազենի կիրառությունն է, իսկ կանայք հակված են թունավորման միջոցով կյնքից հեռանալուն: