տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում ինֆլյացիայի մակարդակը հասել է վերջին տարիների նվազագույնին

ԱՄՆ-ում ինֆլյացիայի մակարդակը հասել է վերջին տարիների նվազագույնին

83
0

dollars_800x533_L_1411902913

Նավթի համաշխարհային գների անկումը նախորդ տարվա դեկտեմբերին բերել է ԱՄՆ-ի տնտեսության ինֆլյացիայի վերջին 6 տարիների ամենակտրուկ նվազմանը: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը:

ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը հաղորդել է, որ սպառողական գների գործակիցը նախորդ ամիս նվազել է 0,4%-ով, ինչը լիովին համապատասխանում էր վերլուծաբանների սպասումներին: Ինֆլյացիայի անկումը հիմնականում պայմանավորված է էներգակիրների գների անկմամբ: Նշենք, որ վերջիններս նոյեմբերից ի վեր անկում էին ապրել 4,7%-ով:

Ընդ որում, սպառողական ապրանքների գները դեկտեմբերին աճել են 0,3%-ով՝ գրանցելով սեպտեմբերից ի վեր ամենամեծ աճը: Ինֆլյացիան սակայն մնացել է Դաշնային պահուստային հիմնադրանի թիրախային մակարդակից ցածր: