ԱՄՆ-ն համակարծիք չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թե արևմտյան պատժամիջոցները լուրջ վնաս չեն հասցնում ռուսական տնտեսությանը: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
«Մենք գիտենք, որ դրանք ռուսական տնտեսությունը խոցելի են դարձնում, և այն տուժում է դրանից: Մենք երեկ այս հարցը քննարկել ենք ԵՄ հետ և դիտարկել ենք պատժամիջոցների երկարացման և հնարավոր նոր պատժամիջոցների հարցը, որոնք կարող են կիրառվել Ռուսաստանի դեմ՝ միջազգային իրավունքի խախտման պատճառով», — ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Ես լսել եմ նախագահ Պուտինի հայտարարությունը: Սակայն մենք այլ բան գիտենք. գիտենք, որ ռուսական տնտեսության համար գինը շատ բարձր է, և պատժամիջոցները հետագայում էլ են շարունակելու նման ազդեցութոյւն ունենալ , — ասել է Քիրբին: