տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում գրանցվել են Զիկի վիրուսով վարակվելու դեպքեր

ԱՄՆ-ում գրանցվել են Զիկի վիրուսով վարակվելու դեպքեր

142
0
swine-flu-preventi_1395524cԱՄՆ Նյու Յորք նահանգում Զիկի վիրուսով վարակվելու երեք դեպք է արձանագրվել: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնել է New York Times պարբերականը:

Նշվում է, որ երեք հիվանդներն էլ վերջին շրջանում այցելել են երկրներ, որտեղ մեծ է Զիկի վիրուսով վարակվելու հավանականությունը: ԱՄՆ հիվանդությունների վերահսկողության կենտրոնները հունվարի 22-ին ընդլայնել են այցելությունների համար անցանկալի երկրների ցանկը, որտեղ Զիկի վիրուսով վարակվելու հավանականությունը մեծ է:

Այդ երկրների ցանկում են Բրազիլիան, Մեքսիկան, Կոլումբիան, Էկվադորը, Բոլիվիան, Պուերտո Ռիկոն: