տուն Լուրեր ԱՄՆ-ում և Բրիտանիայում տասնյակ դպրոցներ են փակվել պայթյունների սպառնալիքի պատճառով

ԱՄՆ-ում և Բրիտանիայում տասնյակ դպրոցներ են փակվել պայթյունների սպառնալիքի պատճառով

98
0

155470_src

ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում  տասնյակ դպրոցներից աշակերտները տարհանվել են  հեռախոսով ստացված պայթյունների սպառնալիքների պատճառով, հայտնում է NBC հեռուստաալիքը՝ հղում անելով իրավապահ մարմինների ներկայացուցիչերին։

Տարհանվել են հազարավոր դպրոցականներ: Նշվում է, որ ԱՄՆ-ում ռումբերի պայթյունների մասին սպառնալիքներ են ստացվել 21 նահանգների դպրոցներում` Կոլորադոյում, Յուտայում, Այովայում, Մոնտանայում ,Կոնեկտիկուտում, Կալիֆոռնիայում, Նյու Յորքում ևն։ Սակայն ոչ մի դպրոցում այդ սպառնալիքները չեն հաստատվել։

Զանգերի մեծ մասի դեպքում դիտվել է մեկ ընդհանուր գիծ` դրանք եղել են ավտոմատացված։ Շատ փորձագետներ կարծում են, որ դա կարող էր ծրագրված ակցիա լինել։