Վիրջինիայի նահանգում առավոտյան երկու հեռուստալրագրող է սպանվել ռեպորտաժի նկարահանման ընթացքում, փոխանցում է WDBJ7-ը:
Պատահարը տեղի է ունեցել ուղիղ եթերում: Ձայնագրության մեջ աղաղակներ են լսվում, եւ երեւում է, թե լրագրողներն ինչպես են վազում` փորձելով փրկվել: Ողբերգությունը տեղի է ունեցել Բեդֆորդի կոմսությունից ուղիղ եթերի ընթացքում:
Պատահարի հետեւանքով զոհվել են WDBJ7 հեռուստաալիքի թղթակիցը եւ լուսանկարիչը` 24-ամյա Էլիսոն Փարքերը եւ 27-ամյա Ադամ Ուորդը:
Ոստիկանությունը փնտրում է սպանության մեջ կասկածվողին: Տեղի ունեցածի հանգամանքները ճշտվում են: