ԱՄՆ-ում երեխաների 16%-ը և մեծերի 33%-ը տառապում են ճարպակալությունից, ինչն արդեն պետական նշանակության խնդիր է դարձել:
ԱՄՆ-ի Իլինոյսիի համալսարանի մասնագետները, 2-12 տարիների ընթացքում, վերլուծելով 2-12 տարեկան 7443 և 12-19 տարեկան 647 երեխաների և պատանիների սնունդի պարունակությունը, պարզել են, որ ճարպակալության հիմնական պատճառներից մեկը սերն է պիցցայի նկատմամբ:
Երեխաների սննդակարգում պիցցան ապահովել է կալորիաների 22 տոկոսը, իսկ պատանիների շրջանում` կալորիաների 26 տոկոսը:
Պիցցան պարունակում է բազմաթիվ վտանգավոր միացություններ, այդ թվում` ճարպեր, պարզ ածխաջրեր, աղ, համային հավելվածներ, և բավականին քիչ օգտակար նյութեր:
Ամերիկացի երեխաների ու պատանիների շրջանում ճարակալությանը նաև նպաստում են թխվածքները, գազավորված ըմպելիքները, որոնք նույնպես հարուստ են կալորիաներով, սակայն գրեթե չեն պարունակում սպիտակույցներ, վիտամիններ, միկրոտարրեր: