տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ում ձերբակալել են Չարլսթոնի եկեղեցում 9 սեւամորթներին սպանողին

ԱՄՆ-ում ձերբակալել են Չարլսթոնի եկեղեցում 9 սեւամորթներին սպանողին

91
0

charstonԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա Դիլան Ռուֆին, որին կասկածում են Չարլսթոնի եկեղեցում հրաձգությունը կազմակերպելու մեջ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքի ոստիկանապետ Գրեգ Մալլենը:

Նրա խոսքով, երիտասարդին բռնել են հարեւան Հյուսիսային Կարոլինա նահանգի Շելբի քաղաքում: Կասկածյալին արդեն հարցաքննում են:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ոստիկանությունում նաեւ հաղորդել են, որ հանցագործը միայնակ է գործել, համախոհներ չի ունեցել: Կասկածյալին ձերբակալելու հարցում օգնել են տեղի զգոն բնակիչները:

ՌԻԱ Նովոստին հիշեցնում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել հունիսի 17-ի երեկոյան, Չարլսթոնի սեւամորթ բնակչության շրջանում մեծ հարգանք վայելող եկեղեցում: Հանցագործության զոհ է դարձել 9 մարդ՝ 6 կին եւ 3 տղամարդ, այդ թվում՝ եկեղեցու հոգեւորականը եւ Հարավային Կարոլինայի օրենսդիր ժողովօ սենատոր Քլեմենտ Փինքնին:

Ոստիկանությունում կարծում են, հանցանքի շարժառիթը ռասայական հողի վրա ատելությունն է: