Նյու Յորքում չեղյալ է հայտարարվել «Հարցազրույց» ֆիլմի ցուցադրությունը, որը պատմում է հյուսիսկորեացի առաջնորդի սպանության մասին: Այս մասին հաղորդում է Variety-ն: Պարբերականը նշում է, որ նման որոշումը կայացվել է ցանցահենների կողմից հնչեցված այն սպառնալիքի պատճառով, թե ֆիլմի ցուցադրության ժամանակ Sunshine Cinema կինոթատրոնը կպայթեցվի դեկտեմբերի 18-ին ֆիլմի սեանսներից մեկի ժամանակ:
Ջեյմս Ֆրանկոն և Սեթ Ռոգենն, ովքեր ֆիլմում կատարել են գլխավոր դերերը, արդեն այցելել են ֆիլմի շնորհանդեսին անցած շաբաթ: Այն ժամանակ միջոցառումը հանգիստ է անցել: Այդուհանդերձ, Sunshine Cinema-ն հայտարարել է, որ հրաժարվում է ցուցադրությունից անվտանգության դրդապատճառներով:
Հիշեցնենք, որ հյուսիսկորեացի առաջնորդն այդ ֆիլմում սպանվում է լրագրողների կողմից: Այս փաստը բուռն դժգոհություններ է առաջացրել Հյուսիսային Կորեայում: