Անցյալ տարի, որպես վկա հանդես եկող մարդը, խոստովանել է, որ զրպարտել է Ռիկի Ջեքսոնին քննիչների ճնշման ազդեցությամբ։
ԱՄՆ Քլիվլենդ (Օհայո նահանգ) քաղաքի դատարաիը որոշում է կայացրել բանտից ազատել 57-ամյա Ռիկի Ջեքսոնին, ով դատական սխալ որոշման հետեւանքով ճաղերի հետեւում անցկացրել է 39 տարի։
1975 թ. Ջեքսոնը, ով այն ժամանակ 19 տարեկան էր, եւ նրա երկու ծանոթները՝ Ուայլի եւ Ռոնի Բրիջմենները, ձերբակալվել են մի գործարարի սպանության կասկածանքով։
Դատարանում ցուցմունք էր տվել 12-ամյա երեխան, ով պատմել էր, թե իբր տեսել է ինչպես է եռյակը սպանել գործարարին։ Այնուհետեկ ատենակալները Ջեքսոնին դատապարտեցին մահվան, իսկ եղբայրներին՝ երկարաժամկետ ազատազրկման։ 1978թ Օհայո նահանգում հանվել է մահապատժի որոշումը, ինչի հետեւանքով Ջեքսոնի համար սահմանվեց ցմահ բանտարկություն։