Վաշինգտոնում պատերազմի վետերանների խնդիրներին նվիրված միջոցառման ժամանակ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անօրինական միգրանտները ԱՄՆ-ում ավելի շատ ֆինանսական աջակցություն են ստանում, քան պատերազմի վետերանները, հայտնում է BBC-ն:
«Մենք թույլ չենք տա, որ դա այդպես շարունակվի»,- ասել է նա:
Նշվում է, որ չնայած պատերազմի վետերանները հակասական վերաբերմունք ունեն Դոնալդ Թրամփի նկատմամբ, շատերը ողջունել են նրա այդ հայտարարությունը: Ավելի վաղ Թրամփը նշել էր, որ պատերազմի վետերանների համար հավաքել է մի քանի միլիոն դոլար: