Թմրանյութերի տարածման դեմ պայքարի ԱՄՆ վարչությունը ամերիկացիների միջազգային հեռախոսազանգերը գաղտնալսել է 1992 թվականից։ Այս մասին գրում է USA Today-ը։
ԱՄՆ-ի կառավարությունը գաղտնալսումները սկսել է սեպտեմբերի 11-ի դեպքերից տասը տարի առաջ։ Այս մասին ասվում է Էդվարդ Սնոուդենի կողմից տրամադրված փաստաթղթերում։ Քննիչներն անօրինական գաղտնալսումներն օգտագործում էին թմրանյութերի տարածման ուղիները պարզելու համար։ Այդ գաղտնալսումները նաև օգտագործվել են Օկլահոմա Սիթիում 1995 թվականին տեղի ունեցած պայթյունի հետաքննության ժամանակ։
Արդարադատության նախարարությունը փետրվարին ընդունել է, որ գաղտնալսել է հեռախոսազանգերը, սակայն օպերացիայի ծավալները չեն բացահայտվել։