ԱՄՆ-ում 114 տարեկանում մահացել է երկրի ամենածեր բնակչուհին՝ Ադել Դանլապը. հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Դանլապը մահացել է Նյու Ջերսիի հիվանդանոցներից մեկում հիվանդության պատճառով:
ԱՄՆ-ի ամենածեր բնակիչ պատվաբեր տիտղոսը Դանլապին է անցել նախորդ տարվա հուլիսին, երբ 113 տարեկանում կյանքից հեռացավ Գոլդի Միքելսոնը: Ներկայումս, ըստ վիճակագրության՝ ԱՄՆ-ի ամենածեր բնակչուհին 113-ամյա Դելֆին Գիբսոնն է Փենսիլվանիա նահանգից: