ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգում 114 տարեկան հասակում մահացել է Աննա Սթոերը, ով ստիպված էր եղել խաբել իր տարիքը, որպեսզի հնարավորություն ունենար գրանցվել Facebook սոցցանցում: Այս մասին գրում է The Guardian-ը:
Ամերիկուհու որդու խոսքերով՝ նա մահացել է կիրակի՝ դեկտեմբերի 21-ին, քնած վիճակում:
Ինչպես հաղորդվում է, Սթոերը հայտնի էր դարձել, երբ չէր կարողացել իր իրական տարիքո գրանցվել Facebook-ում, քանի որ սոցցանցի գրանցման հնարավոր առավելավաղ ծննդյան թվականը 1905-ն է:
Փոխարենը, Facebook-ը տինոջ ծննդյան կապակցությամբ նրան 114 ծաղկից բաղկացած փունջ էր ուղարկել:
Իր անձնական էջում կինը գրել էր. «Ես դեռ այստեղ եմ»: