տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին բռնաճնշումների համար

ԱՄՆ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին բռնաճնշումների համար

77
0

67659_src

ԱՄՆ-ն սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին հասարակական գործիչների դեմ սկսված աննախադեպ բռնաճշումների պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Մելիան՝ ասելով, որ Միացյալ Նահանգները կոշտ բանակցություններ են վարում Ադրբեջանի հետ այդ հարցով։

«Մենք բաց տեքստով Ադրբեջանի կառավարության ուշադրութոյւնն ենք հրավիրել այն փաստի վրա, որ երկարատև կայունության և երկրի զարգացման գրավականը քաղաքացիների ազատությունների ապահովումն է բոլոր ոլորտներում։ Կարծում ենք, որ Ադրբեջանի հանդուրժողական վերաբերմունքը սեփական քաղաքացիների նկատմամբ կապահովի երկրի բարենպաստ ապագան», — ասել է դիվանագետը։