տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ պիտի զերծ մնա Կուբայի ազգային ինքնիշխանությունը ոտնահարելուց. Կուբայի ԱԳ նախարար

ԱՄՆ պիտի զերծ մնա Կուբայի ազգային ինքնիշխանությունը ոտնահարելուց. Կուբայի ԱԳ նախարար

93
0

iiiiiiiiiiiiiiiii

Կուբայի և ԱՄՆ հարաբերությունների բարելավումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե պաշտոնական Վաշինգտոնը վերջ դնի միակողմանի պատժամիջոցների քաղաքականությանը:

Նման հայտարարությամբ հանդես է եկել Կուբայի արտաքին գործերի նախարարը Հավանայում՝ երկու երկրների միջև բանակցությունների մեկնարկից առաջ: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

«Միակողմանի պատժամիջոցներն արդեն իսկ բավականին մեծ նյութական և հումանիտար վնաս են հասցրել Կուբայի ժողովրդին: ԱՄՆ պիտի դադարեցնի դրանք, եթե իրոք շահագրգռված է երկու երկրների միջև հարաբերությունների բարելավմամբ:

Մոտ օրերս Հավանայի և Վաշինգտոնի ներկայացուցիչները կառուցողական քննարկում կանցկացնեն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի նորմերի վրա:

Բանակցությունները տեղի են ունենում երկու սուվերեն պետությունների միջև, որոնք փոխադարձաբար պիտի զերծ մնան մյուսի ներքին գործերին միջամտելուց և ազգային ինքնիշխանությունը ոտնահարելուց»,- նշել է դիվանագետը:

Կուբայի արտաքին գերատեսչության ղեկավարը հավելել է, որ իր կողմը պատրաստ է քննարկման առարկա դարձնել յուրաքանչյու հարց՝ այդ թվում թմրամիջոցների առևտրի դեմ պայքարը, անօրինական միգրացիան, շրջակա միջավայրի աղտոտումը վերաբերող հարցեր:

Հիշեցնենք, որ դեկտեմբերին ԱՄՆ-ի և Կուբայի ղեկավարները հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին: Ինչից հետո Հավանայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունների կարգավորման շրջանակներում կողմերի միջև քաղբանտարկյալների ազատ արձակման մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, և Կուբայի իշանությունները ազատ արձակեցին 53 ամերիկացի բանտարկյալների: