ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը կոչ է արել Եվրոպային՝ համախմբվել Միացյալ Նահանգների հետ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Եկել է այն պահը, երբ Միացյալ նահանգներն ու Եվրոպան պետք է միավորվեն: Մենք չպետք է թույլ տանք Ռուսաստանին՝ վերաձևել Եվրոպայի քարտեզը, իսկ դա հենց այն է, ինչով նրանք զբաղված են»,- ասել է Բայդենը` նշելով, որ Ուկրաինան բարեփոխումների համար արտաքին աջակցության կարիք ունի: