տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ փոխնախագահը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի վարչապետի հետ

ԱՄՆ փոխնախագահը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի վարչապետի հետ

128
0

yatsenyukk bainden

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են իրավիճակը Ուկրաինայի արևելքում, կողմերը նաև անդրադարձել են Կիևին հավելյան ֆինանսական օգնություն հատկացնելու հարցին:

Ինչպես հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը, Բայդենը ԱՄՆ իշխանությունների անունից պատրաստակամություն է հայտնել ընթացիկ տարում Ուկարինային տրամդրել ևս 2 միլիարդ դոլարի չափով ֆինանսական օժանդակություն:

Ավելի վաղ նման օգնություն տրամադրելու հնարավորության մասին հայտարարել էր ԱՄՆ ֆինանսների նախարարությունը: Համաձայն այդ հաղորդագրության՝ օգնության առաջին կեսը` 1 միլիարդը, կարող է տրամադրվել առաջին կիսամյակի ընթացքում, իսկ երկրորդ մասը՝ տարեվերջին: Նման օգնություն ստանալու համար պաշտնական Կիևը պարտավոր է բարեփոխումներ կատարել, որոնք զգալի կլինեն արդեն 2015 թվականի վերջում:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Պորոշենկոն հանդես էր եկել հայտարարությամբ, որ 2015-2016 թվականների ընթացքում երկրին անհրաժեշտ կլինի 13-15 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն: