ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ Միացյալ նահանգները քննադատում են Դոնեցկում դպրոցի ռմբակոծությունը, ինչի հետևանքով զոհվել է երկու երեխա։
«Մենք գիտենք այդ միջադեպի մասին, դատապարտում ենք Դոնեցկի դպրոցի ռմբակոծումը», — ասել է Փսակին ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքերով՝ անհրաժեշտ է անցկացնել անաչառ հետաքննություն՝ պարզելու մեղավորներին։
Ապստամբներն այս ռմբակոծության մեջ մեղադրում են Ուկրաինայի զինված ուժերին, սակայն քիչ չեն ապացույցները, որ սադրանքները հաճախ կազմակերպում են ռուսամետ անջատողականները՝ հետագայում դրանում Ուկրաինային մեղադրելու համար։